Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ որոշ քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքին


Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ որոշ քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքին

  • 10-03-2023 14:49:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Կրեմլը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանում ապրող և ՌԴ քաղաքացի հանդիսացող որոշ լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների՝ Հայաստան մուտքի արգելքին:
 
Այս մասին այօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
 
«Անկեղծ ասած, մենք բացասաբար ենք վերաբերվում դրան։ Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտավորեցնում են պաշտպանել մեր երկկողմ հարաբերությունները նման դեպքերից»,- ասել է Պեսկովը։
 
Նա նաև հույս է հայտնել, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները «տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից»։
 
Մարտի 7-ին րոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ «Նյուզ Մեդիա» հրատարակչության գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ Սողոմոնյանը մանրամասնել էր, որ Գաբրելյանովը Մոսկվա է վերադարձել հաջորդ չվերթով։
 
2022 թվականի հոկտեմբերին RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարեց, որ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան։
 
Նաև հոկտեմբերին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով աղբյուրներին, տեղեկացրեց, որ հանրապետության իշխանությունները որոշել են արգելել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը երկիր։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը