Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք պատգամավորի նկատմամբ նորից հետաքննություն է սկսվել


Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք պատգամավորի նկատմամբ նորից հետաքննություն է սկսվել

  • 10-03-2023 14:57:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Թուրքիայում շարունակում են հետապնդումները ընդդիմադիր քեմալական «Ժողորդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր Ջենան Քաֆթանջըօղլուի նկատմամբ:
 
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
 
Այս անգամ նրա նկատմամբ հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հնչեցրած խոսքերի համար, որոնք որակվել են որպես վիրավորանք։
 
Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել նրա նկատմամբ Թուրքիայի նախագահի դատական   հայցի հիման վրա:
 
Քաֆթանջըօղլուի նկատմամբ կան բազմաթիվ դատական վարույթներ, այդ թվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների համար: Իշխանամետ լրատվամիջոցներում նրան հաճախ անվանում են «Թուրք ազգի դավաճան»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը