Սերժ Թանկյանը քննադատել է Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումը


Սերժ Թանկյանը քննադատել է Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումը

  • 10-03-2023 15:13:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ամերիկահայ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը քննադատել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու ԱՄՆ քաղաքականությունը:
 
«Դա խնդիր է, եթե դուք չեք պատրաստվում պատժել բռնապետի գլխավորած ահաբեկչական պետությանը, որովհետև նա նավթ է վաճառում Եվրոպային կամ Իրանի դեմ Իսրայելի համար բազաներ ունի: Սա Ալիևին ինքնավստահություն է տալիս իրականացնելու էթնիկ զտումների իր ծրագիրը: Այդ դեպքում Հայաստանին էլ տվեք զենք, ինչպես՝ Ուկրաինային»,- գրել է Թանկյանը Թվիթերի իր միկրոբլոգում:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը