Վթար Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին. 1 զոհ, 23 վիրավոր


Վթար Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին. 1 զոհ, 23 վիրավոր

  • 10-03-2023 18:10:40   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր, ժամը 14.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս: Ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նրանցից մեկը՝ 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը, մահացել է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play