Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը մոտ 5 մետր բարձրությունից ընկել է գետը


Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը մոտ 5 մետր բարձրությունից ընկել է գետը

  • 10-03-2023 18:06:07   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը



SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կապան-Առաջաձոր  ավտոճանապարհին, Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ և աշակերտներ։ Վերջիններիս թիվը պարզվում է։
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատվրոեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ում հանձնարարականով էլ՝ իր տեղակալ Նարե Ղազարյանը աշխատանքները ղեկավարում է Կապանի բժշկական կենտրոնում։Նշված  կենտրոնի բժիշկները նույնպես գործել են օպերատիվ։ Ժամանել են նաև Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբն ու Կապանի հիվանդանոցի շտապօգնության բրիգադները։
 
Գ․ Շամշյանի տեղեկություններով մոտ 15-ից ավելի վիրավորների դուրս են բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչների գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 ուսուցչուհի մահացել է, և կա 24 վիրավոր։
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը