Փոխհրաձգություն Բաքվի կենտրոնում․ կան վիրավորներ


Փոխհրաձգություն Բաքվի կենտրոնում․ կան վիրավորներ

  • 10-03-2023 19:02:44   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Բաքվի կենտրոնում՝ պետական կրկեսի շենքի մոտ, փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
 
«Ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ մայրաքաղաքի Նասիմի թաղամասում հրազենից կրակոցների հետևանքով վիրավորվել է երեք մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ զինված միջադեպի վայրում աշխատում են Ներքին գործերի նախարարության դատաբժշկական փորձագետները։ Ամբողջ տարածքը ոստիկանները շրջափակել են:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը