Երեխաների շրջանում կարմրուկի բարդացումը կարող է հանգեցնել թոքաբորբի, մինչև իսկ՝ գլխուղեղի ախտահարման․ Սերգեյ Սարգսյան

Երեխաների շրջանում կարմրուկի բարդացումը կարող է հանգեցնել թոքաբորբի, մինչև իսկ՝ գլխուղեղի ախտահարման․ Սերգեյ Սարգսյան

  • 10-03-2023 19:38:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեխաների շրջանում կարմրուկի բարդացումը կարող է հանգեցնել թոքաբորբի, կոկորդի ըմպանի բորբոքման, մինչև իսկ էնցեֆալիտի՝ գլխուղեղի այս կամ այն աստիճանի ախտահարման։
 
Այս մասին զգուշացնում է մանկաբուժության գծով առողջապահության նախարարության խորհրդատու Սերգեյ Սարգսյանը:
 
Մանկաբույժը նշում է՝ կարմրուկի դեպքում մինչև ցանի հայտնվելը՝ 3-4 օր առաջ, ի հայտ են գալիս նույն ախտանիշները, ինչ հարբուխի դեպքում է՝ բարձր ջերմություն, հազ, աչքերի լորձաթաղանթի բորբոքում: Բժշկի խոսքով՝ թեև մեծահասակների համեմատ փոքրերն ավելի թեթև են տանում կարմրուկը, բայց բուժվելուց հետո առնվազն երեք տարի երեխաները շատ ընկալունակ են դառնում բոլոր վարակների նկատմամբ. ջնջվում է իմունային համակարգի հիշողությունը:
 
Սերգեյ Սարգսյանը հիշեցնում է՝ 2018 թվականին, երբ Վրաստանում կարմրուկի 2000 դեպք է գրանցվել, Հայաստանում ընդամենը 17 մարդ է հիվանդացել կարմրուկով: Բժիշկը վստահեցնում է՝ սա մեր երկրում կարմրուկի դեմ պատվաստման բարձր ծածկողականության արդյունքն է:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն