Ադրբեջանը շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը. հայկական կողմից տուժածներ չկան


Ադրբեջանը շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը. հայկական կողմից տուժածներ չկան

  • 10-03-2023 21:58:05   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 10֊ին  ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի   հյուսիսային  ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։
 
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play