Ռուսաստանն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանության խորհրդի նիստ է պահանջել


Ռուսաստանն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանության խորհրդի նիստ է պահանջել

  • 11-03-2023 11:31:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանը պահանջել է մարտի 14-ին գումարել ՄԱԿ-ի Անվտանության խորհրդի նիստ:
 
ՄԱԿ-ում Ռուսաստանի առաջին փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին ասել է, որ «հարկ է քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորումը խոչընդոտող ռուսատյացության խնդիրը»:
 
«Այսօր մարտի 14-ին նիստ գումարելու հայտ ենք ներկայացրել, ռուսատյացությունը թույլ չի տալիս գտնել ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ և կայուն լուծում: Իհարկե, կանդրադառնանք ռուսատյացությանը ոչ միայն Ուկրաինայում, այլև Արևմուտքում»,- ասել է Պոլյանսկին:
 
Նա նշել է, որ համազեկուցողների անունները կհրապարակվեն նիստի նախօրեին, ինչը թույլ կտա կանխել նրանց վրա ճնշումները թշնամաբար տրամադրված երկրների ներկայացուցիչների կողմից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը