Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին. ԱՄՆ դեսպանը տպավորվել է Հայաստանի բնությամբ և մշակութային ժառանգությամբ


Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին. ԱՄՆ դեսպանը տպավորվել է Հայաստանի բնությամբ և մշակութային ժառանգությամբ

  • 11-03-2023 12:25:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը կիսվել է Հայաստանի բնությունից, մշակութային ժառանգությունից ստացած իր տպավորություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեսպանն այս մասին գրառում է կատարել ու լուսանկարներ տեղադրել «Թվիթեր»-ի իր էջում:
 
«Սյունիք և Վայոց Ձոր ճամփորդելիս հնարավորություն ունեցա զգալու, վայելելու Հայաստանի բնության գեղեցկությունը և  յուրահատուկ մշակութային ժառանգությունը, համտեսելու տարածաշրջանային որոշ համեղ ուտեստներ և հանդիպելու Հայաստանի տաղանդավոր արհեստավորների հետ։ Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին»,-գրել է դեսպանը:
 
Դեսպանը մարտի 10-ին հանդիպումներ էր ունեցել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկել են մարզերում տնտեսական և անվտանգության իրավիճակը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը