Արվում է հնարավորը՝ սպաների ծառայության արդյունավետությունը և որակը բարձրացնելու համար․ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյան


Արվում է հնարավորը՝ սպաների ծառայության արդյունավետությունը և որակը բարձրացնելու համար․ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյան

  • 11-03-2023 12:36:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպայակազմի հետ:
 
Առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈւ մարտունակության բարձրացմանն ու  կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:   
 
Սուրեն Պապիկյանը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ արվում է հնարավորը՝ սպաների ծառայության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու և նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն