Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով


Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով

  • 11-03-2023 13:13:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:
 
Ուղերձում, մասնավորապես,  նշված է.
 
«Ձերդ գերազանցություն,
 
Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների 14-րդ գումարման համաչինական ժողովի առաջին նստաշրջանի բարեհաջող անցկացման առթիվ և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
 
Համոզված եմ, որ Ձեր հմուտ ղեկավարության ներքո Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը կշարունակի տնտեսական և հասարակական հետագա առաջընթացն ու իր կարևոր նպաստը կբերի միջազգային խաղաղության և կայունության ապահովմանը:
 
Բարձր գնահատելով հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ առավելագույն ջանքեր գործադրելու երկկողմ համագործակցության շարունակական զարգացման և ընդլայնման ուղղությամբ:
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն