ԵԽ-ն արդեն իսկ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի կատարվի Հաագայի դատարանի վճիռը. Մինասյան


ԵԽ-ն արդեն իսկ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի կատարվի Հաագայի դատարանի վճիռը. Մինասյան

  • 13-03-2023 15:22:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացրած վճիռները կյանքի կոչելու գործիքակազմը քաղաքական է։
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարդատության նախարար Գրիգոր Մինասյանը։
 
«Ի տարբերություն ներպետական դատարանների, երբ կա դատարանի վճիռ, որի կատարման համար ուղարկում է Հարկադիր կատարման ծառայություն և կա պետական մարմին, որը ստիպում է այս կամ այն այդ վճիռը կատարել, նման միջազգային ատյանների կողմից կայացրած վճիռների ստիպողական գործիքակազմը քաղաքական է։ Եվ մեր միջազգային գործընկերները, մասնավորապես Եվրոպայի խորհուրդն, արդեն իր քաղաքական գործիքակազմն է կիրառում, ճնշում է, որպեսզի կողմը կատարի այն պատրավորությունները, որոնք դրվել են իր վրա»,- նշեց Մինասյանը։
 
Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Դատարանը եզրակացրել է, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը