Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին


Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին

  • 13-03-2023 15:52:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին՝ Իվա Պետրովայի գլխավորությամբ:
 
Նախարարի տեղակալը ողջունել է առաքելության ներկայացուցիչներին և ներկայացրել Հայաստանում դատաիրավական ու հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգը: Ընդգծվել է, որ նախարարությունը բարձր է գնահատում ԱՄՀ-ի կողմից տրամադրած իրավական ուղղություններով աջակցությունը:
 
Կողմերն անդրադարձել են նաև հանրային ծառայության ոլորտների բարեփոխումներին, սնանկության գործընթացների իրավական դաշտի իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարգրման և դրա նկատմամբ վերահսկողության մեխանիզմների կատարելագործման տեսլականին։
 
Քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև կորպորատիվ կառավարման նոր կանոնագրքի նախագծին, դրանում հակակոռուպցիոն մեխանիզմների ամրագրման անհրաժեշտությանը և պետական մասնակցությամբ առևտրային ընկերություններում հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրման կարևորությանը։
 
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ու մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն