ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը Ադրբեջանի ներքին գործը չէ. Մարուքյանը՝ Հաջիևին


ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը Ադրբեջանի ներքին գործը չէ. Մարուքյանը՝ Հաջիևին

  • 13-03-2023 19:13:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական, վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների պաշտպանության խնդրի առնչությամբ:
 
«Հաջիևը հայտարարում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն լինի: Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Կրկին պետք է հիշեցնեմ. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում»,- գրել է Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում:
 
Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, թե ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը զուտ Ադրբեջանի ներքին խնդիրն է, և դա կորոշվի հանրապետության սահմանադրության և օրենքներին համապատասխան։ «Ադրբեջանն իր ինքնիշխանության հետ կապված հարցեր չի քննարկի մեկ այլ երրորդ կողմի, այդ թվում՝ Հայաստանի հետ»,- ասել է Հաջիևը և հավելել, թե Արցախի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման միջազգային մեխանիզմի ստեղծումը չի կարող պայման լինել Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը