Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերը սպառված են․ ՀՖՖ


Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերը սպառված են․ ՀՖՖ

  • 13-03-2023 20:28:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։
 
«Շնորհակալ ենք մեր երկրպագուներին ցուցաբերած ակտիվության համար»,-ասված է ֆեդերացիայի գրառման մեջ։
 
Տոմսերի վաճառքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկնարկել էր մարտի 6-ին։
 
Հիշեցնենք՝ խաղը կայանալու է մարտի 25-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Այն Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին հանդիպումն է լինելու։
 
Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ թուրք երկրպագուները չեն կարող ներկա գտնվել Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային խաղին, որն անցկացվելու է Հայաստանում։ 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն