Ադրբեջանը փորձում է Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտում իրականացնելու մանդատ ձեռք բերել. վարչապետ


Ադրբեջանը փորձում է Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտում իրականացնելու մանդատ ձեռք բերել. վարչապետ

  • 14-03-2023 13:17:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը, բնականաբար, կարմիր գիծ է մեզ համար:
 
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, հայտարարել է ՀՀ վարչքապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ տեքստի առաջարկներով «Ադրբեջանը փորձում է նաև Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել,  այդ թվում՝ ՀՀ ստորագրությամբ»:
 
«Դա նույնպես կարմիր գիծ է մեզ համար»,- նշել է վարչապետը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը