Նոր երկրաշարժ Թուրքիայում. էպիկենտրոնը նույնն է


Նոր երկրաշարժ Թուրքիայում. էպիկենտրոնը նույնն է

  • 14-03-2023 14:41:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը (AFAD)։
 
«Ղահրամանմարաշ նահանգի Գոքսուն թաղամասում ժամը 09:47-ին (ՀՀ ժամանակով՝ 10:47) 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել մոտ 7 կիլոմետր խորության վրա։
 
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։
 
Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։ Զոհերի թիվը հասել է 48,4 հազարի, 1615 մահացածների մարմինները դեռ չեն ճանաչվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը