Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանի իրավասությունը. Պեսկով


Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանի իրավասությունը. Պեսկով

  • 14-03-2023 15:37:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանը և չի ճանաչում այս դատարանի իրավասությունը: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
 
«Մենք չենք ճանաչում այդ դատարանը, չենք ճանաչում այդ դատարանի իրավասությունը: Այդպես Էլ դրան կվերաբերվենք»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, որ Հաագայի դատարանը մտադիր է երկու քրեական գործ հարուցել Ռուսաստանի դեմ։
 
«Ընդհանուր առմամբ, մենք չենք դադարում հիշել, որ երկար տարիներ ոչ մի միջազգային դատական ​​մարմին, նույնիսկ նրանք, որոնց մենք չենք ճանաչում, ոչ էլ միջազգային հանրության մյուս անդամները, ժամանակ չեն գտել ուշադրություն դարձնել քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը, քաղաքացիական անձանց սպանություններին, որոնք ուկրաինացի ազգայնականները կազմակերպել են Դոնբասում», - հավելել է Պեսկովը։
 
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն Էր հայտնվել այն մասին, որ Միջազգային քրեական դատարանը մտադիր է երկու քրեական գործ հարուցել Ռուսաստանի դեմ, որոնք կապված են այն բանի հետ, թե ՌԴ-ն, ենթադրաբար, հարվածներ Է հասցրել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին և ուկրաինացի երեխաներին տարել Է ճամբարներ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը