Ղարաբաղում արդեն վերաբնակեցրել ենք ավելի քան չորս հարյուր նախկին փախստականի․ Իլհամ Ալիև


Ղարաբաղում արդեն վերաբնակեցրել ենք ավելի քան չորս հարյուր նախկին փախստականի․ Իլհամ Ալիև

  • 14-03-2023 19:02:26   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ավելի քան չորս հարյուր նախկին ադրբեջանցի փախստականների Արցախի օկուպացված տարածքներում վերաբնակեցնելու մասին։
 
«Ապագայի մեր հիմնական ծրագրերից մեկը Ղարաբաղի ազատագրված (- խմբ. բռնազավթված) տարածքների վերականգնումն է։ Այժմ այս տարածքը, որը հավասար է ժամանակակից Լիբանանի տարածքին, ամբողջովին ավերված է: Մենք արդեն մշակել ենք ծրագիր և իրականացրել առաջին փորձնական նախագիծը։ Վերաբնակեցրել ենք ավելի քան չորս հարյուր նախկին փախստականների, և մենք նախատեսում ենք վերաբնակեցնել ավելի շատ հարյուր հազարավոր նախկին փախստականների ևս»,- Բեռլինում գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի բռնապետը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play