Կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ փոխտնօրեն Լիլյա Հակոբյանը


Կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ փոխտնօրեն Լիլյա Հակոբյանը

  • 14-03-2023 19:30:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ փոխտնօրեն Լիլյա Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Նա կալանավորվել է երկու ամսով։
 
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
 
Հիշեցնենք, որ նույն գործով ավելի վաղ կալանավորվել են նաև Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ տնօրեն Բաբկեն Շահումյանը, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 10-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 անձ ձերբակալվել էին։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը