Շարունակելու եմ իմ բարեփոխումները. Պապիկյանը` հնարավոր հրաժարականի մասին


Շարունակելու եմ իմ բարեփոխումները. Պապիկյանը` հնարավոր հրաժարականի մասին

  • 15-03-2023 14:23:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Պաշտպանության նախարարը չի պատրաստվում կիսատ թողնել իր առջև դրված խնդիրների լուծումը։
 
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով հարցին, արդյոք իր հրաժարականի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներ եղել են, թե ոչ։
 
«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել նույնպես չեմ պատրաստվում»,– նշեց Պապիկյանը։
 
Նա ընդգծեց, որ շարունակելու է իմ սկսած բարեփոխումները և կյանքը ցույց կտա, թե որքանովդա իրեն կհաջողվի։
 
Նշենք, որ մամուլում հրապարակումներ են եղել, որ սպասվում է Պապիկյանի հրաժարականը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը