Հայաստանի սահմանները պահելու համար զինծառայողներին կփոխարինեն սահմանապահները, պլաններն ուժի մեջ են․ Պապիկյան


Հայաստանի սահմանները պահելու համար զինծառայողներին կփոխարինեն սահմանապահները, պլաններն ուժի մեջ են․ Պապիկյան

  • 15-03-2023 15:26:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները զինծառայողներին սահամանապահներով փոխատեղելու և փոխարինելու երկարաժամկետ խնդիր են դրել՝ հանրապետության սահմաններն ապահովելու նպատակով։
 
Այս մասին նշել է նախարարը Ազգային ժողովում,  պաշտպանության և անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվությունը ներկայացնելիս։
 
Նրա խոսքով՝ ներկայում Ադրբեջանի հետ սահմանը գրեթե լիովին պաշտպանում են պաշտպանության նախարարության զինծառայողները։
 
«Մենք պետք է շարունակենք զինծառայողներին սահմանապահներով լիակատար փոխատեղման եւ փոխարինման ուղին։ Չէ՞ որ նորմալ իրադրությունում սահմանը պահում են հենց սահմանապահները»,- ընդգծել է նախարարը։
 
Նախարարը նաև ներկայացրեց՝ կարևոր է նաև պահեստազորի պատարստության հարցը․ «Ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք բավականին կայացած, պատրաստված պահեստազոր, ինչը ավելի է մեծացնելու մեր ռազմունակությունը»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը