Այսօր Կրեմլում հանդիպում են Պուտինն ու Ասադը


Այսօր Կրեմլում հանդիպում են Պուտինն ու Ասադը

  • 15-03-2023 15:37:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։
 
Կրեմլի մամուլի ծառայությունը նախօրեին հայտնել է, որ երկու երկրների առաջնորդների քննարկման օրակարգում են քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր, Սիրիայում իրավիճակի կարգավորման հեռանկարները։
 
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաշար Ասադը Մոսկվա է ժամանել նախօրեին, «Վնուկովո» օդանավակայանում նրան դիմավորել են ռուսաստանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում Մերձավոր Արևելքի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը:
 
Թուրքական աղբյուրների համաձայն՝ մարտի 15-16-ը Մոսկվայում նախատեսված է նաև Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարների հանդիպում։
 
Եկող շաբաթ Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ փոխնախարարները. Չավուշօղլու
Մինչ այդ՝ դեկտեմբերին, Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպում էին ունեցել Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը և ծայրահեղականների դեմ պայքարը։ Սա Սիրիայի և Թուրքիայի պաշտոնյաների առաջին պաշտոնական շփումն էր վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը