3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել է ադրբեջանական անկանոն կրակոցների տակ. ԱՀ ՆԳՆ


3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել է ադրբեջանական անկանոն կրակոցների տակ. ԱՀ ՆԳՆ

  • 15-03-2023 18:31:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում,  ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել,  որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման  աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից  հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։
 
Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ 
 
Տուժածներ չկան:
 
Արցախի ՆԳՆ ոստիկանություն
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն