UCOM. նոր հավելված, նոր հնարավորություններ


UCOM. նոր հավելված, նոր հնարավորություններ

  • 16-03-2023 10:12:00   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Յուքոմ» ընկերության շարժական կապի ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ փաթեթների նոր և առկա բաժանորդները կարող են օգտվել Ucom բջջային հավելվածի թարմացված տարբերակից՝ ներբեռնելով այն App Store-ից կամ Google Play-ից: Ucom հավելվածը թույլ է տալիս անմիջապես սմարթֆոնից հեշտ ու արագ կառավարել ոչ թե մեկ, այլ մի քանի Ucom հաշիվներ, տեսնել գործող փաթեթները և դրանց ներառումները, կառավարել ակտիվացված փաթեթները կամ անցում կատարել ընդլայնված հնարավորություններով այլ փաթեթների, կցել բանկային քարտեր ու արագ լիցքավորել անհրաժեշտ օգտահաշիվը, ինչպես նաև կարգավորել կցված, օգտահաշվի ավտոմատ լիցքավորումը։
 
Հավելվածի թարմացված տարբերակն առանձնանում է տարբերվող ու ճիշտ դասավորվածություն ունեցող դիզայնով, ունի «Լույս» և «Մութ» ռեժիմներ։ Իրենց ժամանակը խիստ գնահատող բաժանորդները կարող են ինքնուրույն վերլուծել ծախսերը, նույնիսկ տեսնել ելքային հեռախոսազանգերը մինչև 2 ամիս ժամանակահատվածում, պարզաբանում պահանջող դեպքերում էլ՝ ուսումնասիրել հաճախ տրվող հարցերի շարքը կամ առցանց զրուցել Ucom մասնագետի հետ: Եթե այնուամենայնիվ անհրաժեշտություն է առաջացել անձամբ այցելել Ucom վաճառքի և սպասարկման մոտակա կենտրոններից մեկը, ապա հավելվածը հնարավորություն է ընձեռում հեռահար հերթագրվել նախընտրելի սպասարկման կենտրոնում։   
 
«Թարմացված Ucom հավելվածով կարելի է վճարել նաև Ucom ֆիքսված ծառայությունների համար՝ մուտքագրելով պայմանագրի համարը, իսկ Unity սակագնային փաթեթների դեպքում՝ հիմնական հեռախոսահամարը։ Մնում է միայն ներբեռնել այն և լիարժեքորեն կառավարել Ձեր և Ձեր մտերիմների Ucom հաշիվները՝ խնայելով ժամանակը և չմտածելով տնից դուրս գալու կամ հերթ կանգնելու մասին», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
 
Հավելենք, որ նոր հավելվածը կգոհացնի նաև ռոումինգում գտնվող շարժական կապի բաժանորդներին, որոնք կարող են համեմատել գործընկեր օպերատորների սակագները կոնկրետ երկրում և ընտրել առավել մատչելի տարբերակը։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն