Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում օգտվել «պատմական հնարավորությունից»


Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում օգտվել «պատմական հնարավորությունից»

  • 16-03-2023 10:29:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին օգտվել «պատմական հնարավորությունից»՝ լուծելու տարաձայնությունները, և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
 
«Մենք կոչ ենք անում երկու երկրների ղեկավարներին օգտագործել պատմական հնարավորությունը այս հակամարտությունը վերջնականապես լուծելու և բովանդակալից երկխոսության վերադառնալու համար», - ասել է Հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Օլիվեր Վարհեին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Բաքվի և Բրյուսելի միջև հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ։
 
«Շատ կարևոր հարցեր պահանջում են հրատապ լուծում», - ընդգծել է հանձնակատարը։
 
Վարհեին լիակատար աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ջանքերին, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև երկխոսությանը խաղաղ գործընթացին առնչվող բոլոր հարցերի շուրջ՝ ներառյալ ապագա խաղաղության պայմանագիրը և սահմանազատումը:
 
Եվրահանձնակատարի խոսքով՝ Եվրամիությունը Հայաստանում առաքելություն է տեղակայել (EUMA) «լարվածությունը նվազեցնելու և խաղաղ գործընթացին աջակցելու համար»։
 
«Սա կարևոր քայլ է կայունության ամրապնդման և տարածաշրջանում Եվրամիության դերի ամրապնդման համար», - ասել է Վարհեին։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը