Կապանի ոստիկանների համագործակցված աշխատանքն արդյունք տվեց. խարդախությունները բացահայտվեցին


Կապանի ոստիկանների համագործակցված աշխատանքն արդյունք տվեց. խարդախությունները բացահայտվեցին

  • 16-03-2023 11:31:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Կապանի ոստիկանների համագործակցված աշխատանքն արդյունք տվեց. խարդախություն...
 
Փետրվարի 21-ին ոստիկանության Կապանի բաժնում խարդախության վերաբերյալ հաղորդում էր տվել Քաջարան քաղաքի 30-ամյա մի բնակիչ: Նախորդ օրը նա կարդացել էր քաղաքում փակցված հայտարարությունը, զանգել էր նշված հեռախոսահամարով, անհայտ մեկի հետ պայմանավորվել, եկել էր համաձայնության և երեք միլիոն դրամ վարկ ստանալու համար վճարային տերմինալով անհայտ անձին փոխանցել էր 300 հազար դրամ: Սակայն նույն անձը կրկին զանգել և հայտնել էր՝ իբր հաստատվել է ոչ թե երեք, այլ վեց միլիոն դրամի վարկը: Իսկ երբ պարզվել էր, որ ոչ մի վարկ էլ չկա, և փոխանցված գումարն էլ խաբեությամբ հափշտակվել է, տղամարդը դիմել էր ոստիկանություն:
 
Հաջորդ օրերին խարդախությունների վերաբերյալ ևս երկու հաղորդում ստացվեց, որոնցից մեկը՝ Կապանի, մյուսը՝ Մեղրիի բաժնում:
 
Վարկած առաջ քաշվեց, որ բոլոր դեպքերում խարդախը նույն անձն է: Սկսվեց համագործակցված աշխատանք։ Բացահայտման միջոցառումներին միացան նաև Արտաշատի ոստիկանները։ Մարտի 3-ին էլ Արտաշատի բաժնում էր արձանագրվել խարդախության դեպք. նույն կերպ մի քաղաքացուց հափշտակել էին 45 հազար դրամ:
 
Համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ խարդախությունները կատարել էր Մասիս քաղաքի 23-ամյա մի բնակիչ: Օրեր անց երիտասարդը հայտնաբերվեց և տեղափոխվեց Կապանի բաժին։
 
Պարզվել է նաև, որ նա 59-ամյա կապանցի մի տղամարդուց նույն կերպ հափշտակել էր 91 հազար դրամ, իսկ Արարատ քաղաքի մի բնակչուհուց` 100 հազար դրամ:
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
ՀՀ ոստիկանություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play