Անհիմն են Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ-ն ԼՂ-ում բանակ ունի, և Հայաստանից ռազմական փոխադրումներ են կատարվում. ՀՀ վարչապետ

Անհիմն են Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ-ն ԼՂ-ում բանակ ունի, և Հայաստանից ռազմական փոխադրումներ են կատարվում. ՀՀ վարչապետ

  • 16-03-2023 11:52:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Կարևոր և անհետաձգելի եմ համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ»:
 
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Խոսքը մասնավորապես Միացյալ ազգերի կազմակերպության շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է: Այս մասին Արտաքին գործերի նախարարությանը տվել եմ համապատասխան հանձնարարականներ:
 
Ուզում եմ հիշեցնել, որ շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ: Կարծում եմ՝ փաստահավաք առաքելությունը կարևոր է նաև հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե ՀՀ-ն ԼՂ-ում բանակ ունի, և որ Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ են իրականացվում»,- նշեց վարչապետը:
 
Վերջինս նկատեց, որ Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել. «Հետևաբար միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ և Լաչինի միջանցք նաև այս առումով է դառում անհրաժեշտություն»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը