Ալիևը Անկարայում Էրդողանի հետ քննարկել է հայ - ադրբեջանական կարգավորումը


Ալիևը Անկարայում Էրդողանի հետ քննարկել է հայ - ադրբեջանական կարգավորումը

  • 16-03-2023 12:09:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Երեկ երեկոյան Անկարայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
 
«Զրույցի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի շուրջ», - ասվում է Ադրբեջանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում։
 
Ալիևը Թուրքիայում է՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին, որը կկայանա այսօր։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը