Գրիգորի Խաչատուրովին երկու ամսով կկալանավորեն


Գրիգորի Խաչատուրովին երկու ամսով կկալանավորեն

  • 16-03-2023 18:41:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գրիգորի Խաչատուրովին կկալանավորելու որոշում է կայացվել։
 
Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։ 
 
«Վերաքննիչ դատարանը բավարարել է քրեական վարույթով հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությունը, և մեղադրյալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառել է կալանք խափանման միջոցը՝ երկու ամիս ժամկետով»,- նշեցին կառույցից: 
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը փետրվարի 24-ին հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ: Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը:
 
Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է ներկայացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն