16-03-2023 18:41:32 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Գրիգորի Խաչատուրովին կկալանավորելու որոշում է կայացվել։
Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։
«Վերաքննիչ դատարանը բավարարել է քրեական վարույթով հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությունը, և մեղադրյալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառել է կալանք խափանման միջոցը՝ երկու ամիս ժամկետով»,- նշեցին կառույցից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը փետրվարի 24-ին հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ: Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը:
Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է ներկայացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։