Մոսկվայում կկայանա Միրզոյան-Լավրով հանդիպումը․ Զախարովան հստակ օր է նշել


Մոսկվայում կկայանա Միրզոյան-Լավրով հանդիպումը․ Զախարովան հստակ օր է նշել

  • 16-03-2023 19:23:04   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Մարտի 20-ին Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
Դիվանագետը նաև նշել է, որ կողմերը մանրամասն կքննարկեն երկկողմ համագործակցությունը զարգացնելու հետագա քայլերը, ամրապնդելու համագործակցությունը ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում։
 
«Նախատեսվում է մտքերի փոխանակում գլոբալ օրակարգի ակտուալ հարցերի շուրջ, իհարկե, քննարկման առանցքում կլինեն տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը»,- հավելել է նա։
 
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, ասել էր, որ Միրզոյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա՝ քննարկելու ռուս և ադրբեջանցի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը