Հայաստանի և Արցախի աջակցությանն ուղղված ջանքերը լինելու են շարունակական․ ԱՄՆ կոնգրեսականը՝ դեսպան Մակունցին


Հայաստանի և Արցախի աջակցությանն ուղղված ջանքերը լինելու են շարունակական․ ԱՄՆ կոնգրեսականը՝ դեսպան Մակունցին

  • 16-03-2023 20:02:18   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Մարտի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ։
 
Այս մասին տեղեկացնում է դեսպանությունը։
 
Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Արցախում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը՝ շեշտելով, որ արդեն 3 ամսից ավել է Լաչինի միջանցքը արգելափակված է։
 
Նա իր երախտագիտությունն է հայտնել նաև Փալոնի կողմից Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի Պետական, արտաքին գործողությունների և ծրագրերի ենթահանձնաժողովին ուղղված նամակի համար, որը պահանջում է 2024թ․ ֆինանսական տարում ՀՀ և Արցախի համար հատկացումների զգալի ավելացում։
 
Կոնգրեսականը հավաստիացրել է, որ ՀՀ-ին և Արցախին աջակցությանն ուղղված ջանքերը լինելու են շարունակական։
 
Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԱՄՆ խորհրդարանական համագործակցության խորացման հնարավոր ուղիները, ինչպես նաև խորհրդարանական փոխայցելությունների հարցեր։
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը