Կանադայում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


Կանադայում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

  • 16-03-2023 21:02:36   | Կանադա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կանադայի Ալբերտա նահանգում մարտի 16-ին  5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
 
Ըստ աղբյուրի՝  ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է  Փիս Ռիվեր քաղաքից 48 կմ դեպի արևելք՝ օջախը 2 կմ խորության վրա:
 
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը