Պուտինի և Ալիևի միջև հեռախոսազրույց է կայացել


Պուտինի և Ալիևի միջև հեռախոսազրույց է կայացել

  • 17-03-2023 11:06:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հինգշաբթի երեկոյան հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
 
Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը «քննարկել են գործնական միջոցները՝ ուղղված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտնի եռակողմ հայտարարություններին համապատասխան Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը»:
 
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման հարցերի շուրջ, ասված է հաղորդագրությունում:
 
Ավելի ուշ նույն հաղորդագրությունը տարածել է ադրբեջանական կողմը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play