Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետին


Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետին

  • 17-03-2023 12:12:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.
 
«Ձերդ գերազանցություն,
 
Շնորհավորում եմ Ձեզ և Իռլանդիայի բարեկամ ժողովրդին Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ:
 
Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ժողովրդավարական արժեքների վրա խարսխված համագործակցության զարգացումը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Հավատացած եմ, որ մեր երկրների միջև առկա է համագործակցության զգալի ներուժ, և ցանկանում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ առավելագույնս ապահովելու նշյալ ներուժի իրացումը։
 
Լիահույս եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու հայ-իռլանդական երկկողմ օրակարգը՝ այն հարստացնելով հեռանկարային ծրագրերով՝ ի շահ և ի բարօրություն մեր երկրների։
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա բարգավաճում և բարեկեցություն»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play