ԱՀ խորհրդարանում պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում է կազմակերպվել


ԱՀ խորհրդարանում պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում է կազմակերպվել

  • 17-03-2023 14:13:55   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 17-ին ԱՀ խորհրդարանում պաշտպանության, անվտանգության և  օրինապահպանության  հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները և գործողությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում» թեմայով դռնփակ քննարկում է կազմակերպվել, որին ներկա էր նաև  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
 
Քննարկմանը հրավիրված էին ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ՆԳՆ ԱԻՊԾ տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ- շտաբի պետ, գնդապետ Սամվել Գրիգորյանը, ԱՀ նախագահի խորհրդական Գրիգորի Սահակյանը, ԱՀ Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը:
 
ԱՀ ԱԺ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն