Ադրբեջանը պնդում է, թե երկխոսություն է վարում հայ բնակիչների հետ


Ադրբեջանը պնդում է, թե երկխոսություն է վարում հայ բնակիչների հետ

  • 17-03-2023 15:45:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Ադրբեջանն արդեն քայլեր է ձեռնարկում իր տարածքում ապրող հայ բնակիչներին վերաինտեգրելու ուղղությամբ», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն:
 
«Ադրբեջանը երկխոսություն է վարում հայ բնակիչների հետ և որպես բարի կամքի քայլ առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում։ Հայկական կողմը, ընդհակառակը, ամբողջությամբ մերժել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի երկխոսության առաջարկը։ Սա ցուցիչ է, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ ու վարում է կեղծավոր քաղաքականություն», - հայտարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ ի պատասխան Հայաստանի դիվանագիտական գերատեսչության նախօրեին հրապարակած հայտարարության։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը