Նախնական տվյալներով Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը


Նախնական տվյալներով Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

  • 17-03-2023 20:03:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նախնական տվյալներով Ադրբեջանի հավաքականը հաստատել է իր մասնակցությունն ու մտադիր է մասնակցել Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: 
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։  
 
«Այս պահին Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը, բայց սա էլ դեռ վերջնական չէ: Մարտի վերջին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձևի Եվրոպական ֆեդերացիային: Այսինքն՝ Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե նրանք իրականացնեն սահմանված բոլոր քայլերը»,- պարզաբանել է Կարեն Գիլոյանը:
 
Հիշեցնենք՝ առաջնությունն անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք մրցաշարը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը