Շտապ անհրաժեշտ է ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի անկախ առաքելություն Լեռնային Ղարաբաղում․ Ռասմուսեն

Շտապ անհրաժեշտ է ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի անկախ առաքելություն Լեռնային Ղարաբաղում․ Ռասմուսեն

  • 17-03-2023 20:19:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ով վերջերս Հայաստանում էր, Ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
Հայաստանը թե՛ աշխարհագրական, թե՛ քաղաքական առումով խաչմերուկում կանգնած երկիր է։
2018 թվականից ի վեր նրա ժողովրդավարությունը կարևոր քայլեր է կատարել առաջ։ ԵՄ-ն և ժողովրդավարական աշխարհը պետք է ավելին անեն այս զարգացմանն աջակցելու համար:
 
Ես Հայաստանում էի այս շաբաթ՝ ցույց տալու իմ աջակցությունը այս ժողովրդավարական զարգացմանը, ինչպես նաև բարձրացնելու Եվրոպայի հարեւանությամբ ընթացող հումանիտար ճգնաժամի մասին իրազեկվածությունը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը հսկայական դժվարություններ է առաջացնում։ Մեզ շտապ անհրաժեշտ է ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի անկախ առաքելություն՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։ ԵՄ-ն պետք է օգտագործի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ դրան հասնելու համար առանց հապաղելու:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը