Կադիրովը պարգևատրում է խոստացել Ղուրանն այրած ուկրաինացի զինվորին գերի վերցնելու համար


Կադիրովը պարգևատրում է խոստացել Ղուրանն այրած ուկրաինացի զինվորին գերի վերցնելու համար

  • 18-03-2023 10:34:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է Ղուրանը ծաղրած ուկրաինացի զինվորի «ոչնչացման» համար 5 միլիոն ռուբլու պարգև և 10 միլիոն՝ նրան կենդանի վերցնելու համար։
 
Ավելի վաղ Կադիրովը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ուկրաինացի զինվորականները ծաղրում Ղուրանը և խոստացել գտնել նրանց ու պատժել։
 
«Ես չեմ սահմանափակվի ուկրաինական չար ոգիների արարքի չոր դատապարտմամբ, որոնք վերջերս այրեցին Սուրբ Ղուրանի էջերը: Դուք տեսաք կադրերը իմ ալիքում: Այս տականքը վերացնելու համար ես հայտարարում եմ 5 միլիոն ռուբլի  պարգև:
 
Կենդանի վերցնելու համար՝ կրկնակի ավելի՝ 10 միլիոն ռուբլի, երբ էլ որ պատահի՝ այսօր, վաղը, մեկ տարի հետո փողը սպասելու է»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը