Բայդենը արդարացված է անվանել Պուտինին կալանավորելու օրդեր տալու ՄՔԴ որոշումը


Բայդենը արդարացված է անվանել Պուտինին կալանավորելու օրդեր տալու ՄՔԴ որոշումը

  • 18-03-2023 12:44:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 17-ին հայտարարել է, որ արդարացված է համարում Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախաքննական պալատի որոշումը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր տալու մասին, սակայն Միացյալ Նահանգները չի կարող ճանաչել դատարանի որոշումը:
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Դելավեր թռչելուց առաջ Բայդենն ասել է լրագրողների հետ զրույցում:
 
Նրա խոսքերը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
 
Պատասխանելով Պուտինի վերաբերյալ ՄՔԴ-ի որոշման մասին հարցին՝ Բայդենն ասել է. «Կարծում եմ՝ դա արդարացված է, բայց խնդիրն այն է, որ ՄՔԴ-ն մեր կողմից չի ճանաչվում միջազգային մակարդակով։ Ըստ իս՝ ՄՔԴ-ն շատ ուժեղ դիրքորոշում է որդեգրել»,- նշել է նա:
 
Մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել:
 
Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։
 
ՌԴ արտաքին գործերի նախարարությունն էլ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները Ռուսաստանի համար իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունեն։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը