Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ սպան կալանավորվեց


Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ սպան կալանավորվեց

  • 18-03-2023 12:58:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
 
«Գիշերը, դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է։
 
Հիշեցնեմ՝ ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին նշված վարույթով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով։
 
Մինչ այս նա գտնվում էր բժշկական հաստատությունում։
 
Տեղեկացնեմ նաև, որ այս վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում»,- հաղորդել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը