Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա. Զախարովա


Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա. Զախարովա

  • 18-03-2023 13:33:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ իշխանությունները պետք է հասկանան, որ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Վաշինգտոնը պետք է մտածի իր ավելի ու ավելի ագրեսիվ գործողությունների հետևանքների մասին, որոնք հղի են Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական առճակատմամբ և ԱՄՆ-ի համար վիետնամական և աֆղանական ուղղություններում նվաստացուցիչ ձախողման կրկնությամբ»,- ընդգծել է դիվանագետը:
 
Այս կերպ Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ելույթը Կիևին զինելու հարցով:
 
Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ Ուկրաինային կփոխանցվի գերմանական արտադրության ավելի քան 150 Leopard տանկ, որոնք պարտավորվել է մատակարարել ընդհանուր առմամբ 9 արևմտյան երկիր: Նա հավելել է, որ բացի դրանից՝ շարունակում է աճել այն պետությունների թիվը, որոնք Կիևին ՀՕՊ միջոցներ են տրամադրում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը