Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակը


Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակը

  • 18-03-2023 19:30:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 18-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում, 19-20-ը, 22-23-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:
 
Քամին՝ արևելյան՝ 2-4 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:
 
 
Երևան քաղաքում՝
 
Մարտի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 19-ի ցերեկը, 20-23-ը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն