Եթե նույնիսկ ամենալավ բանակցությունները լինեն, միևնույն է, ամեն օր զբաղվում ենք ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելով. ԱԺ նախագահ


Եթե նույնիսկ ամենալավ բանակցությունները լինեն, միևնույն է, ամեն օր զբաղվում ենք ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելով. ԱԺ նախագահ

  • 20-03-2023 13:42:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Չնայած Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթաց կա, սակայն դա չի երաշխավորում, որ կզսպի Ադրբեջանի կողմից հնարավոր հերթական սադրանքը, հետևաբար Հայաստանն ամեն օր զբաղվում է պաշտպանունակությունը բարձրացնելու գործով:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե  արդյոք փակուղո՞ւմ է խաղաղության գործընթացը:
 
Սիմոնյանը պարբերաբար նոր սադրանքների, նոր ռազմական գործողությունների բավականին բարձր վտանգ է տեսնում: «Սակայն ասել, թե փակուղում է, չեմ կարծում, թե ճիշտ է: Այնուամենայնիվ, գործընթաց կա, տեղում կանգնած չէ: Փակուղի անվանելը, կարծում եմ, սխալ է: Սակայն դա չի նշանակում, թե Ադրբեջանի կողմից հերթական սադրանք անելու առումով ինչ-որ ձևով զսպող գործիք լինել: Հակառակը՝ կարող է այդ բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը հատուկ արված լինի, որպեսզի օգտագործվի որևիցե սադրանք իրականացնելու համար»,-ասաց Սիմոնյանը:
 
Նա վստահեցրեց՝ անկախ ամեն ինչից ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է ՀՀ պաշտպանողականությունը բարձրացնելու գործով:
 
«Եթե նույնիսկ ամենալավ, ամենալավատեսական բանակցությունները լինեն, մենք, միևնույն է, ամեն օր զբաղվել ենք ու զբաղվում ենք ու զբաղվելու ենք ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու գործով»,-ընդգծեց ԱԺ նախագահը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play