Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա և բավական բարձր է. Ալեն Սիմոնյան


Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա և բավական բարձր է. Ալեն Սիմոնյան

  • 20-03-2023 14:18:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա և բավական բարձր է, բայց ասել, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները փակուղում են՝ չեմ կարծում, թե ճիշտ է»:
 
Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ գործընթացը կա և այն  տեղում կանգնած չէ։
 
«Փակուղի անվանելը սխալ է, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանքի առումով Ադրբեջանին դա կարող է զսպող գործիք լինել։ Հակառակը, կարող է այդ բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը հատուկ արված լինի, որպեսզի օգտագործվի որևէ սադրանք իրականացնելու համար», - նշել է  Սիմոնյանը։
 
Նրա խոսքով՝ անկախ ամեն ինչից՝ ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու գործով։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը