«Պուտինի աշխատակազմում ապրիլի 1-ից iPhone-ների օգտագործումն արգելված է լինելու»․ «Կոմերսանտ»


«Պուտինի աշխատակազմում ապրիլի 1-ից iPhone-ների օգտագործումն արգելված է լինելու»․ «Կոմերսանտ»

  • 20-03-2023 15:05:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի նախագահի աշխատակազմը հրահանգել է իր աշխատակիցներին հրաժարվել iPhone-ների օգտագործումից, այսօր հաղորդել է «Կոմերսանտ» պարբերականը՝ մեջբերելով Կրեմլում աշխատող իր լավատեղյակ աղբյուրները։
 
«Մեզ հրահանգել են iPhone-ները դեն նետել կամ էլ նվիրել երեխաներին», - նշել է թերթի զրուցակիցներից մեկը՝ ընդգծելով, որ ամերիկյան արտադրության սմարտֆոններից հրաժարվելու վերջնաժամկետ որպես սահմանված է ապրիլի 1-ը։
 
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ այս որոշումը քաղաքական չէ։ Դրա դրդապատճառները «զուտ անվտանգային են», պնդում է թերթը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play