Միացյալ Նահանգերը դեմ է Ուկրաինայում ռազմական գործողությունները սառեցնելու փորձերին․ Բլինքեն


Միացյալ Նահանգերը դեմ է Ուկրաինայում ռազմական գործողությունները սառեցնելու փորձերին․ Բլինքեն

  • 20-03-2023 21:07:23   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեմ է Ուկրաինայում ռազմական գործողությունները սառեցնելու փորձերին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
 
Ինչպես ընդգծել է Բլինքենը, ԱՄՆ-ը նաև դեմ է ուկրաինական հակամարտության համատեքստում Ռուսաստանի ու Չինաստանի «մարտավարական հնարքներին»։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանումը։
 
«Ցանկացած ծրագիր, որն առաջնահերթությունը չի տալիս այս չափազանց կարևոր սկզբունքին, լավագույն դեպքում ժամանակի ձգձգման մարտավարություն է կամ ուղղված է միայն անարդար ելքի խթանմանը», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։
 
Հիշեցնենք, որ օրերս Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին Fox News-ին տված հարցազրույցում ասել էր, որ ներկայում ԱՄՆ-ն անընդունելի է համարում Ուկրաինայում հրադադարի հաստատումը, քանի որ այն միայն կվավերացնի այսօրվա դրությամբ Ռուսաստանի նվաճումները և Պուտինին ժամանակ կտա նոր մարդկանց պատրաստելու և հարմարության դեպքում նոր հարձակում պլանավորելու համար։
 
 
 
 
 
   
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը